Օգոստոսից կգործեն Կիև-Երևան չվերթները
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ը (UIA) 2020 թվականի հուլիս և օգոստոս ամիսների համար ընդլայնում է ուղղությունների ցանկը՝ կապված որոշ երկրների կողմից ուկրաինացի զբոսաշրջիկների համար սահմանային անցման ռեժիմի մեղմման հետ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, հինգշաբթի օրը, ըստ պլանների, ներքին թռիչքները գործարկվելու են երեք ուղղություններով ՝ Խերսոն, Օդեսա և Լվով:
UIA-ն հայտնում է, որ միջազգային չվերթներ են գործարկվելու նաև Երևանի, Ստամբուլի, Թել Ավիվի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի, Փարիզի, Դուբայի, Թբիլիսիի, Բաթումիի, Լառնակայի, Աթենքի, Լոնդոնի, Նիցցայի, Հռոմի, Նեապոլի, Բաքվի, Բեռլինի, Միլանի, Մյունխենի, Պրահայի, Մադրիդի, Վիեննայի, Բարսելոնայի, Քիշնևի ուղղություններով: Կշարունակվեն նաև դեպի Տորոնտո կատարվող պարբերական թռիչքները:
Կիև-Երևան չվերթները կսկսի գործել օգոստոսից: