Ռուբիկ Հակոբյան. ԱԱԾ-ում ասելու եմ այն, ինչ միշտ հայտարարել եմ
«Ես ԱԱԾ-ում ասելու եմ այն, ինչ ասել եմ ձեզ և ՍԴ դիմաց, և նախկինում»,- ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը։
Նա նշեց, բազմաթիվ անգամներ քննադատել է Նիկոլ Փաշինյանին, նշել պայքարի միջոցները, բայց չգիտի, թե ինչու հենց ԱԱԾ կանչվեց ՍԴ դիմաց հնչեցրած հայտարարությունների համար։ Նրան տեղեկացրել են, որ սահմանադրական կարգի հետ կապված կոչեր է արել։
«Ես միշտ եմ այս մասին հայտարարել, չգիտեմ, ինչու շեշտադրումը եղավ երեկվա ասածների վրա։ Բայց ես պետք է ասեմ, որ իսկապես պետք է Սահմանադրական դատարանին տեր կանգնել, որովհետև միակ բաստիոնն է, որ կարողանում է կենդանության նշույլներ ցույց տալ ու չի ենթարկվում վարչապետի բռնապետական նկրտումներին, մենք պետք է կարողանանք պաշտպանել այդ մարդկանց, մեկ տարի օր ու գիշեր նրանք պայքարում են այս ամենի դեմ»,- ասաց նա ու մտած ԱԱԾ շենք։
Ավելի վաղ Ռուբիկ Հակոբյանը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, ծառայություն հրավիրվելու պատճառը եղել է երեկ Սահմանադրական դատարանի դիմաց ակցիայի ժամանակ հնչեցրած հայտարարությունները, ըստ որոնց, Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել Նիկոլ Փաշինյանի գործիքակազմով։
Հիշեցնենք, որ նա լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել էր.
«Այո, եթե անհրաժեշտ է, պետք է գրավել հենց ռադիոտունը, ի վերջո, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ օրենքի սահմաններում իշխանությունը փոխել հնարավոր չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ հակաօրինականության դաշտում է գործում։ Եվ ինչպես ինքն իրականացրեց պետական հեղաշրջում՝ գրավելով պետական օբյեկտները, այնպես էլ հիմա պետք է պետական պահպանության օբյեկտները գրավել և իրեն վռնդել այս իշխանությունից»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ դիմաց արած հայտարարությունների համար Ռուբիկ Հակոբյանը կանչվել է ԱԱԾ
- ԱԺ-ն և Կառավարությունը մատաղացու են, կա մեկ հոգի, որը ֆաշիստական շեշտադրումներ ունի. Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա