Արցախում գրանցվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի եւս մեկ դեպք։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, COVID-19-ը հաստատվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչի մոտ, ով մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր:
Հուրախություն բոլորիս՝ ունենք առողջացման 10 դեպք:
Այսպիսով, կորոնավիրուսի մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը 115-ն են, մեկուսացված է 52 քաղաքացի, թեստավորումների քանակը 1904 է»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառման մեջ։