Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով 92 հիվանդներից 83-ը Շիրակից են
Հունիսի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Մարզպետարանից հայտնում են, որ Շիրակում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 249 բնակիչ։
33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 18 դեպք։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4114 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2760 նմուշառման հետազոտություն։
Հարակից հրապարակումներ`
- Շիրակում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 17 դեպք է արձանագրվել
- Շիրակում կորոնավիրուսով վարակված 205 հիվանդ տանն են
- Շիրակում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ընդհանուր 11 դեպք
- Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման մեջ է 1029 քաղաքացի
- Շիրակում կորոնավիրուսով վարակված 118 հիվանդ տանն են
- Շիրակում կորոնավիրուսով վարակված 65 քաղաքացի ինքնամեկուսացած է տանը
- Շիրակում կորոնավիրուսից ընդհանուր 10 մահվան դեպք է արձանագրվել
- Շիրակում կորոնավիրուսով 24 հիվանդ ինքնամեկուսացած է տանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները