«Ժողովուրդ». Ջիանի Բուքիքիոյի նամակը սառը ցնցուղ է եղել իշխանությունների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի կողմից Սահմանադրական դատարանի այլևս նախկին նախագահ Հրայր Թովմասյանին ուղարկված նամակը սառը ցնցուղ է եղել իշխանության ներկայացուցիչների համար:
«Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը», - ասված է նամակում:
Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը հունիսի 22-ին հրապարակել էր իր եզրակացությունը՝ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ, քանի որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեռ մայիսի 13-ին 3 հարց էր հղել նրանց:
Եվ, ահա, այդ եզրակացությունը թեև փորձ էր արվել ներկայացնել դրական լույսի ներքո, սակայն իրականում անթաքույց քննադատություն էր պարունակում: Իսկ երեկվա նամակը եղել է թերևս վերջին կաթիլը, և իշխանության որոշ ներկայացուցիչներ, հատկապես՝ իմքայլական պատգամավորները, դա կրկին համարել են նախարար Բադասյանի բացթողումը, քանի որ հենց վերջինս է սերտ աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ` ըստ էության չկարողանալով «համոզել» նրանց:
Հավելենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահին ուղարկված իր նամակում Հրայր Թովմասյանը ներկայացրել էր իրավիճակը և հայտարարել, թե առաջնորդվում են բացառապես Սահմանադրությամբ, և, ահա, Բուքիքիոյի պատասխանը ևս նմանատիպ է եղել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան