Իրանը ցուցադրել է նոր անօդաչու թռչող սարքը, որը կարող է բարձրանալ ավելի քան 3,6 կմ
Իրանի զինծառայողները ցուցադրել են հայրենական արտադրության նոր «Միրաժ-1» հետախուզական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին շաբաթ օրը հաղորդել է «Tasnim» գործակալությունը:
Նշվում է, որ 35 կգ քաշով ԱԹՍ-ն, որը ունի թևերի 3,6 մ բացվածք, կարող է բարձրանալ 12 հազար ոտնաչափ (3650 մ): Սարքը ունակ է զարգացնել 140 կմ/ժամ արագություն և անընդհատ օդում գտնվել 10 ժամ 30 րոպե: Օդանավը կարող է փոխանցել տվյալները մինչև 150 կմ հեռավորության վրա և կրել մինչև 5 կգ լրացուցիչ բեռ:
Իրանը երկար տարիներ զբաղվում է ռազմական արդյունաբերության զարգացմամբ: Այն լուրջ հաջողությունների է հասել բալիստիկ հրթիռների մշակման գործում: Բացի այդ, երկրի իշխանությունները պարբերաբար ցուցադրում են սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի մոդելներ:
Այսպես, 2019-ի սեպտեմբերի 1-ին իրանական զինված ուժերը ներկայացրել էին նոր «Քիյան» ինքնաթիռը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին