Քաղաքական 20:21 27/06/2020 Հայաստան

Միքայել Մինասյան. Ապրել լա՞վ, թե՞ ապրել live-ում. ի՞նչ ենք մենք ուզում

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանը մի հարցում համաձայն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրականացված հեղափոխությունը չունի հեղինակ։

«Նիկոլ Փաշինյանն առաջին օրվանից մինչև հիմա գոռում է, ժողովուրդ ջան, ինչպես որ եղել եմ անտեր, հիմա էլ եմ անտեր։ Այս հեղափոխություն կոչվածն ինձ հետ միասին արել է հայ ժողովուրդը։ Իրականում սա այն քիչ բաներից մեկն է, որի շուրջ լիովին համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ, այս պրոցեսը, որ իրենք կոչում են հեղափոխություն, չունի հեղինակ, որովհետև հեղինակները բոլորս ենք և, ամենակարևորը բոլորս զոհ ենք այն տեխնոլոգիաներից, որոնք կիրառվել են Հայաստանում»,- «Ստի վերջը» տեսաշարի 11-րդ և վերջին տեսանյութում հայտարարեց Մ. Մինասյանը։

Նրա խոսքով, 2018-ի տեղի ունեցածի համար բոորը փնտրում են մեղավորներ։

«2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների համար բոլորս անխտիր պատասխանատու ենք, կրում ենք ուղղակի և անուղղակի պատասխանատվություն, բոլոր այն մարդիկ, որոնք տարածում էին բամբասանքներ, այն մարդիկ, որ ենթարկվում էին Ռոստովից կամ Լոս Անջելեսից արվող գրառումների ազդեցությանը, մեղավոր էր առաջին նախագահը, երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, մենք, ժուռնալիստները։ Չկա այս պատմության մեջ ոչ մեղավոր։ Բայց ամենակարևոր մեղավորը տեխնոլոգիաներն էին»,- ասաց նա։

Նա որպես օրինակ ներկայացրեց «հերոս» տեխնոլոգիան՝ հիշելով Արտուշ պապիին։ Մինասյանը նկատեց, որ մեկ ամիս անց բոլորը մոռացան Արտուշ պապիին։

«Մեկ ամիս անց էդ նույն մարդիկ սկսեցին թաղել Արտուշ պապիին։ Այդ ընթացքում ստվերվեց Հայոց Ցեղասպանության ամբողջ քաղաքական միջոցառումները։ Իսկ գիտեք՝ ինչո՞ւ, որովհետև տեխնոլոգիաները շատ լավ ուսումնասիրել են հայկական ֆեյսբուք տիրույթը, և շատ լավ գիտեն մեր բոլորի թուլությունները, գիտեն ինչ մեսիջներ տան, որ բոլորս ընկնենք թակարդը»,- նշեց նա։

Մինասյանը ևս մի քանի օրինակ բերեց՝ հիշեցնելով հեղափոխության օրերին Լեյլա տատիկին, Աշոտի տատիկին, Ռոբերտ Աբաջյանի «կեղծ» պապիկին, նկատեց, մինչ օրս Փաշինյանը ներողություն չի խնդրել հերոսի ընտանիքից միջադեպի համար։

«Այս ողջ ընթացքում մենք եղել ենք տեխնոլոգինաների զոհը»,- ընդգծեց նա։

Միքայել Մինասյանը եթերում պատրաստեց քաղաքական բորշչ՝ եռացող կաթսայում իրար խառնելով հիմնադրամներին, նախկիներին, բիզնեսի ներկայացուցիչներին, գործակալներին, արևմուտքին, ժողովրդին, ԼԳԲՏ համայնքին, հերոսին խորհրդանշող առարկաններ ու մթերքներ։

«Հնարավո՞ր է սրանից կշտանալ, պատասխանն է ոչ։ Ի՞նչ կարելի է սրանից անել, միայն թունավորվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հայկական հեղափոխությունից բոլորը դժգոհ են, բացի Փաշինյանից։

Նրա խոսքով, բորշչի բոլոր մասնակիցներն ունեն իրենց շահերը, միակ զոհը հայ ժողովուրդն է։

«Հեղափոխության խոհանոցից գալիս է գարշահոտ, հեղափոխության բորշչից գալիս է գարշահոտ, և այդ ճաշը թունավոր է, որը կանգնել է ժողովրդի կոկորդին՝ թունավորելով ժողովրդի մարմինը և տանելով բառիս բուն իմաստով գերեզման։ Այս հեղափոխությունը զրկում է մեզ մեր ապագայից։ Մենք պետք է հասկանանք, բոլորս միասին պետք է դուրս շպրտենք այս ճաշը մեր խոհանոցից, մեր օջախներից՝ հետ տալով մեզ ամենակարևոր մեր իրավունքները՝ խոսքի ազատությունը, կարծիք ունենալու մեր ազատությունը, մեր ապագան։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ խոհանոցային մեր հանդիպումը վերջինն է։ Մենք անշուշտ կշարունակենք այս հանդիպումները, բայց արդեն ոչ խոհանոցից»,- նշեց նա՝ ավելացնելով, որ որոշ ժամանակ դադար է վերցնելու՝ ժամանակ տալու մարսելու և մտածելու։

Միքայել Մինասյանն ասաց՝ հանդիպումներն իրենց նպատակին հասել են, ապամիֆականացվել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հասկացանք, որ նա սովորական դասական շանտաժիստ է, ժուլիկ, պարզ թալանչի, և ուղղակի խելագար, որը ուղղակի քանդում է, ստում է ու մանիպուլացնում է։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ հեղափոխական այս խոհանոցը իրապես շատ կեղտոտ է, այսօրվա մեր իրականության մեջ կան բազմաթիվ օտար երկրների գործակալներ, այսօրվա վերնախավում կան մեր նախկին ԱԱԾ-ի գործակալներ, որոնց մասին տեղյակ է Նիկոլ Փաշինյանը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}