Մարզահամերգայինի տարածքի խոշոր հրդեհից մոտակայքի շենք-շինությունները չեն վնասվել. ԱԻՆ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 26-ին Մարզահամերգային համալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։
120 փրկարար ծառայողներ կեսգիշերին մոտ՝ ժամը 23:56-ին կարողացել են մարել արզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհը։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնչորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի վեց փրկարարական ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։
ԱԻՆ-ից հիշեցնում են, որ Ծիծեռնակաբերդի տարածքում միշտ հրշեջ ավտոմեքենա է հերթապահում: Նշված խումբը սկսել է հրդեհի մարման աշխատանքները՝ մինչ մյուս մարտական հաշվարկների մոտենալը:
Ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին:
Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը։
Անվտանգությունից ելնելով՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեկ փրկարարական ջոկատ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը տեղում իրականացնում են հերթապահություն։
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհը մարելիս երկու հրշեջի ինքնազգացողությունը վատացել է
- Մարզահամերգային համալիրի տարածքում խոշոր հրդեհ է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան