ԱՊՀ երկրների առաջին խաղերի անցկացման նախնական ժամկետն արդեն հայտի է
Կազանում նախատեսված անկախ պետությունների hամագործակցության (ԱՊՀ) երկրների առաջին խաղերի անցկացման նախնական ժամկետ է նշանակվել սեպտեմբերի 4-11-ը։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են։
Սպասվում է 11 երկրների 14-23 տարեկան ավելի քան 2, 5 հազար մարզիկների մասնակցություն։ Մրցասպարեզներում պայքար կմղվի 21 մարզաձևերում խաղարկվող 280 մեդալների հավաքածուների համար։
Մրցումները կանցկացվեն 15 մարզահամալիրներում։
Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ-ին։ Առաջարկն արվել է դեռևս 2018թ․ սեպտեմբերի 28-ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները