Ախալքալաքի գյուղերից մեկում կորոնավիրուսից մահացած հիվանդը 10 օր առաջ էր Հայաստանից գնացել
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերից մեկի բնակիչ Վ.Բ.-ն կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդություններից Ռուսթավիի հիվանդանոցում մահացել է: Տղամարդը 82 տարեկան էր: Jnews-ի հաղորդմամբ, կորոնավիրուսից մահացած տղամարդը 10 օր առաջ որդու հետ Հայաստանից էր եկել և անցնում էր կարանտինյան շրջանը: Կարանտինի ավարտին մնացել էր ընդամենը 4 օր: Սակայն նա հոսպիտալացվել էր արյան բարձր ճնշման և սրտի անբավարարության պատճառով:
«Կարանտինի ընթացքում նրա ճնշումը բարձրացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց: Տղամարդը 82 տարեկան էր, նա կարանտինում իր որդու հետ էր, 4 օր էր մնացել կարանտինի ավարտին»,- ասել է Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանը:
Սահմանը հատելու և կարանտինի անցնելու պահին նրա վիճակը նորմալ է եղել: Վ.Բ.-ն բուժում էր ստանում Ռուսթավի քաղաքի հիվանդանոցներից մեկում:
Վրաստանի 82-ամյա քաղաքացի Վ.Բ.-ն երրում կորոնավիրուսից մահացած 15-րդ հիվանդն էր:
Վ.Բ.-ն ապրում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերից մեկում, բայց երկար ժամանակ գտնվում էր Երևանում: Ստեղծված իրավիճակի պատճառով չէր կարողանում վերադառնալ տուն: Նա 82 տարեկան էր:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
- Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսային վարակի ընդհանուր 6 դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները