Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հունիսի 28-ի դրությամբ հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին:
Արցախի տեղեկատվական կենտրոնի տվյալների համաձայն, նոր կորոնավիրուսը (COVID-19) առայսօր հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Այս պահին մեկուսացված է 55 մարդ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1921 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Հադրութի շրջանի մի շարք համայնքներում ժամանակավոր սահմանափակումները վերացվել են
- Արցախում գրանցվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
- Արցախում կորոնավիրուսի վարակման 3 նոր դեպք է հաստատվել
- Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ
- Արցախում կորոնավիրուսային վարակի վեց նոր դեպք է հաստատվել