ԵՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույց է հայտարարված
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տնօրենի թափուր պաշտոնը համալրելու նպատակով հայտարարված մրցույթի մասին: Նախարարության հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում են հետևյալ մասնագիտական գիտելիքները՝
• Տեղեկատվական համակարգերի, այդ թվում՝ միկրոսերվիսային ճարտարապետության վրա հիմնված, նախագծման սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ գիտելիքներ,
• ԵԱՏՄ-ում, ԵԱՏՄ անդամ-պետությունների միջազգային նախագծերում և ԵՄ-ում տեղեկատվական համակարգերի ներդրման վերաբերյալ գիտելիքներ և փորձ,
• Թվային տարածքի շրջանակներում Սուպերսերվիսների ստեղծման փորձ և գիտելիքներ,
• Agile, Scrum մեթոդաբանության իմացություն և աշխատանքային փորձ,
• Devops գործընթացների իմացություն՝ CI/CD, ամպային ճարտարագիտություն, այդ թվում միկրոսերվիսների օրկեստրատորների հիմքի վրա (Kubernetes),
• Թվային համակարգի համակարգային ճարտարագիտության աշխատանքի վերաբերյալ փորձ և գիտելիքներ,
• Համակարգի ճարտարագետի դերի ստանձման կարողություն և տեխնիկական գիտելիքների լայն շրջանակ,
•ԵԱՏՄ անդամ պետություններում միջազգային լավագույն փորձի կիրառման կարողություն,
• Խոշոր կազմակերպություններում համակարգային լուծումների ներդրման փորձ,
• Ծանրաբեռնված տեղեկատվական համակարգերի ներդման փորձ,
• PMI, ITIL, TOGAF ստանդարտներից առնվազմ մեկի իմացություն,
• IaaS, Saas, Paas համակարգերի հիման վրա լուծումների մշակման տեխնոլոգիաների իմացություն,
• Տվյալների մշակման կենտրոնների նախագծման փորձ և գիտելիքներ, մասնակցություն տեղեկատվական համակարգերի միգրացիայի նախագծերում:
Ինչպես նաև անհրաժեշտ է, որ նշված պաշտոնը զբաղեցնել ցանկացող անձը ունենա ՀՀ քաղաքացիություն և բարձրագույն տեխնիկական կրթություն, գերազանց տիրապետի ռուսաց լեզվին, ունենա բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական աշխատանքային առնվազն 5 տարվա ստաժ, ընդհանուր համապարփակ գիտելիքներ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության, Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի և ակտերի վերաբերյալ:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հուլիսի 10-ն է:
Մրցույթի անցկացման ձևի, փաստաթղթերի ներկայացման ընթացակարգի և մասնակցության այլ մանրամասների համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացվածէ ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքէջում հետևյալ հղումով՝ https://hti.am/pages.php?lang=1&id=206&page_name=jobs»: