Երանի Ձեզ, Աննա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն, այցելել է մորը, լուսանկարվել ու լուսանկարը հրապարակել ֆեսյբուքյան իր էջում։ Նրանք միասին սուրճ են խմում։
Լուսանկարի ներքո շատերը վարչապետի տիկնոջը հիշեցրել են առողջապահության նախարարի գրառումը՝ գիտակցված լոքդաունի անհրաժեշտության մասին։
«Իսկ Թորոսյանի հորդորը, որ հիմա առավել ևս պետք է տանը մնալ, չգնալ մեկը մեկի տուն, ծնունդներ, առիթներ չկազմակերպել՝ նույնիսկ տանը, և այլն և այլն...
Չէ, չմտածեք որ ես ինչ որ կերպ դեմ եմ ձեր հանդիպմանը ձեր ծնողի հետ։ Սակայն համաձայնվեք, որ նույնիսկ դուք անկարող եք պահել այդ անհասկանալի կանոնները։
Դրանք հակամարդկային են և չունեն իրենց արդյունավետության ցուցանիշը»,-գրառման ներքո գրել է օգտատերերց մեկը։
Արսեն Թորոսյանի հորդորի մասին էլի հիշեցնողներ են եղել։
Շատերն էլ նշել են, որ ամիսներ շարունակ իրենց ծնողներին չեն տեսել։
«Բարով վայելեք միմյանց, ուրախ ենք... Իսկ ես իմ 95 տարեկան մայրիկին 5 ամիս է՝ չեմ տեսել»,-նշել է նա։
«Երանի ձեզ», «Տարոսը ինձ» նշել են այլ օգտատերեր։
Քննարկման առարկա է դարձել նաև Հակոբյանի դիմակը։
«Հարգելի տիկին Հակոբյան, Էդ դիմակները էֆեկտիվ չեն։ Մի ընկեք մոդայի հետևից ու ձրի ուրիշի պիվան ռեկլամ արեք»,-նշել է մեկ այլ օգտատեր։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը մասնավորապես կոչ էր արել.
«Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։
Պետք է մնանք տանը ինչքան հնարավոր է շատ։
Շաբաթ-կիրակի օրերին նույնպես պետք է մնալ տանը, չգնալ հյուր, ցերեկույթների, երեկույթների, մեր հարազատների հետ բնության գրկում պիկնիկների։
Երեկոյան նույնպես պետք է մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ։ Պարզապես պետք է չշփվել, չհանդիպել, իրարից հեռու մնալ, միասին սուրճ չխմել և այլն»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին