Էդմոն Մարուքյան. Մենք ձգտում ենք իշխանության
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ իրենց հասցեին ուղղված ծանր վիրավորանքների նպատակն է իրենց ու իր թիմակիցներին ժողովրդի աչքից գցելը։
Նա նշեց, այս ամենը սկսել է ՍԴ դիմելու ԲՀԿ-ի նախաձեռնությանն այդ պահին չմիանալուց։
«Ինչո՞ւ են թիրախավորել մեզ, մի բանի համար, որ մենք այսօր Հայաստանում զբաղեցնում ենք ընդդիմադիր դաշտը, բևեռը։ Ուզում են այդ բևեռը հանել շարքից, քանի որ մինչև իրենք չկարողանան զբաղեցնել ընդդիմադիր բևեռը, չեն կարող փորձել լինել իշխանության այլընտրանք ու վերադառնալ իշխանության»,- մասնավորոաես նշեց Մարուքյանը։
Նա ասաց, ամեն ինչ անելու են, որ նախկինները վերադառնալու շանս չունենան որևէ լեգիտիմ իրավիճակում, իսկ գործող իշխանությունը փոփոխվի։
«Չի կարող Հայաստանում այնպես լինել, որ իշխանությունը նախկինի պես ճահիճ դառնա։ Եվ մենք ձգտում ենք իշխանության, բայց մեզ ուզում են հանել էդ շարքից»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սա է խնդիրը։