Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել
Հորդանանյան «Ալ-Ռայի» կայքը գրում է, որ երկրի հատուկ ծառայությունները կանխել են Ամմանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու և խմիչքի խանութի դեմ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԴԱԻՇ) ծրագրած ահաբեկչությունը:
Ահաբեկիչները, regionmonitor-ի հաղորդմամբ, փորձել են ԻԼԻՊ-ի շարքերին միանալ Սիրիայում և Իրաքում, սակայն սահմանների խստացումների պատճառով չեն կարողացել, և որոշել են իրենց գործողությունները իրականացնել տեղում:
Նրանք 2018թ. որոշել էին ահաբեկչական գործողություն իրականացնել Ամմանի Աշրաֆի շրջանում գտնվող հայկական եկեղեցու և ալկոհոլային խմիչքի խանութի դեմ, քանի որ դրանք մոտ էին իրենց բնակության վայրին:
Նրանք այդ նպատակով որոշել էին երկու խումբ ձևավորել, և առանձին-առանձին իրականացնել ահաբեկչությունները, սակայն 2018թ. մարտին ձերաբակվել էր նրանցից մեկը, իսկ մյուսները որոշել էին շարունակել ծրագիրը, սակայն 2019թ. վերջին ձերբակալվեց նաև խմբի մեկ այլ անդամ, իսկ հունվարին մյուս երկուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա