Հունական կղզին այսօր անվճար հյուրընկալելու է գերմանացի 170 բժիշկների
Հունաստանի Կոս կղզին այսօր հյուրընկալելու է տասնյակ գերմանացի բժիշկների, քանի որ երկիրը բացվում է զբոսաշրջիկների առաջ ու վերսկսվում են չվերթները։ Այս մասին, The Local-ի հաղորդմամբ, հայտարարել է Հունաստանի զբոսաշրջության նախարարությունը։
Մոտ 170 բժիշկները կղզում կհյուրընկալվեն անվճար՝ «ի երախտագիտություն Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ներդրման համար»։
Գերմանական տուրօպերատոր TUI- ի պաշտոնյաները կլինեն ուղևորների շարքում և կղզում կհանդիպեն զբոսաշրջության նախարար Հարի Թեոհարիսի հետ։
Թռիչքը Գերմանիայից կկատարվի երկու օր առաջ՝ մինչ Հունաստանը նախատեսում է հուլիսի 1-ին պաշտոնապես բացել իր տարածաշրջանային օդանավակայանները ուղևորափոխադրումների համար:
Նշենք, որ Հունաստանում գրանցվել է Covid-19-ի 3,376 դեպք ու 191 մահ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան