40 տոկոս դեպքերում վարակն ընթանում է թեթև, 40տոկոս դեպքերում՝ թոքաբորբով. Նարինե Սարգսյանց
Այսօր Հայաստանում , կարծում եմ, չկա անձ, որ չգիտակցի նոր կորոնավիրուսային վարակի լրջությունը ու բարդությունները: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Առողջապահության նախարարության՝ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի` բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը:
«Վիրուսը ներթափանցում է շնչուղիներով և հենց շնչուղիներն են հիմնական թիրախը: Վիրուսը կպչում է շնչուղիների մակերեսի հատուկ ընկալիչներին և որոշ դեպքերում կարող է ախտահարվել ստորին շնչուղիները, այսինքն՝ կարող է զարգանալ թոքաբորբ»,- ասաց Նարինե Սարգսյանցը:
Բժիշկը շարունակելով նկարագրել վիրուսի հատկանիշները, մասնավորապես նշեց.
«Այն անձանց մոտ ,որոնց մոտ դրսևորվում է հիվանդությունը, 40 տոկոս դեպքերում վարակն ընթանում է թեթև, 40տոկոս դեպքերում՝ թոքաբորբով, ընդ որում՝ վիրուսային թոքաբորբ է, ինչը բարդացնում է բուժումը: Մնացած 15 տոկոսը ծանր թոքաբորբով դեպքերն են և հինգ տոկոսը ծայրահեղ ծանր ընթացքն է»:
Խոսելով նոր կորոմավիրուսի առանձնահատկություններից, Առողջապահության նախարարության՝ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատուն տեղեկացրեց, որ այս վարակի դեպքում խանգարվում է ոչ միայն թոքերի , այլև այլ օրգանների աշխատանքը:
«Խանգարվում է արյան մատարարումը, զարգանում են տրոմբեր,բավականին մեծ տոկոս դեպքերում, ինչը բերում է ոչ միայն թոքերի, այլև երիկամների, սրտի այլ օրգանների ախտահարմանը՝ հանգեցնելով ինսուլտի»,-ասաց բժիշկը:
Մասնագետը նաև խորհուրդ տվեց հետել և վստահել բժիշկների խորհուրդներին, չզբաղվել ինքնաբուժությամբ , քանի որ սա վարակային հիվանդություն է և առնչվում է հանրային առողջությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին