Ըստ Տիգրան Ուլիխանյանի, գույքահարկի բարձրացումը կնպաստի ճանապարհաշինության բարելավմանը
«Գույքահարը, ոչ թե մարդու, այլ ունեցվածքի վրա դրած հարկ է»,- Աժ-ում ճեպազրուցի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպե՞ս է իշխող խմբակցությունը վերաբերում օրենսդրական վերջին փոփոխության շուրջ հասարակության շրջանում բարձրացած բողոքի ալիքին:
Պատգամավորի խոսքով, իրենք ուզում են ցույց տալ, որ քաղաքացիները հարկեր վճարելով ստանում են բազմապատիկ ավելին՝ տարբեր բաների տեսքով և բացատրեց, որ այդ ավելին քաղաքացիները ստանում են աշխատավարձերի բարձրացման, պետական ծառայությունների որակի բարելավման, ճանապարհաշինության բարելավման, բակերի վերանորոգման և ընդհանրապես միջավայրի բարեկարգման առումով:
Պատգամավորն ընդունեց, որ կարող են լինել այնպիսի քաղաքացիներ, որոնք ունենան դժվարություններ գույքահարկը վճարելիս, բայց նաև նկատեց, որ ստեղծված աղմուկի մեջ կորում է այն կարևոր տեղեկությունը, որ ավագանին իրավունք ունի հավաքագրված գույքահարկի 10 տոկոսի չափով իրականացնել զեղչեր կամ ընդհանրապես զրոյացնել գույքահարկի չափը:
Հիշեցնելով, որ որոշումն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի դեկտեմբերից՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս ռեֆորմը ոչ թե ժամանակավրեպ է, այլ ուշացած և իր կարծիքով, ամենաճիշտ ժամանակին է ընդունվել:
Տիգրան Ուլիխանյանի խոսքով, նախորդ տարի ԱԺ-ն որոշում էր ընդունել բնակարանների կադաստրային արժեքը շուկայականին մոտեցնելու վերաբերյալ և միայն այդ կարգավորմամբ էականորեն բարձրանալու էին գույքահարկերը, եթե չընդունվեր նոր օրենքը:
Անդրադառնալով Երևանի կենտրոնի բնակիչների բողոքին, իշխող կուսակցության պատգամավորը հակընդեմ հարց հնչեցրեց. «Արդյո՞ք սահմանամերձ համայնքների և Երևանի կենտրոն համայնքի մեր քաղաքացիները նույն չափով պետք է գույքահարկ վճարեն, արդյո՞նք Կենտրոն համայնքում բնակվողները, ինչպես իրենք են նշում՝ բնիկները, որևէ առավելություն ունեն այլ համայնքների, ծայրամասերում բնակվողների վերաբերյալ: Կարծում եմ՝ այս երկու հարցը բավարար է այդ թեման փակելու համար, դա անթուլատրելի և ամոթալի թեմա է»։
Պատգամավորը հայտնեց, որ հունիսի 30-ին հավանաբար ԱԺ-ն կհրավիրի արտահերթ նիստ, որի նպատակն է Սահմանադրության նոր փոփոխություններին չհամապատասխանող օրենքների վերանայումը:
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գույքահարկի ավելացման մասին օրենքը
- Մի քանի բնակարան ունեցողները պետք է այլ տարբերակով գույքահարկ վճարեն. Աղազարյան
- Արտակարգ դրության պայմաններում գույքահարկ բարձրացնելը խայտառակություն է. Թանդիլյան
- Կառավարությունն առաջարկում է գույքահարկի շեմը բարձրացնել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին