The Rolling Stones-ը պահանջել է Թրամփից չօգտագործել խմբի երգերը հանրահավաքներում
The Rolling Stones ռոք-խումբը պահաջնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի նա դադարի նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել իրենց երգերը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է PA Media-ն՝ հղում անելով երաժիշտների համապատասխան հայտարարությունը, որը ներկայացվել է BMI հեղինակային իրավունքի պաշտպանության կազմակերպության կողմից։
Նշվում է, որ Միկ Ջագերը և երաժշտական խմբի մյուս անդամները համարում են, որ չի կարելի իրենց ստեղծագործությունների կատարումն առանց արտոնագիր ստանալու, քանի որ հեղինակային իրավունքի խախտում է։ BMI- ն արդեն տեղեկացրել է Թրամփի նախընտրական շտաբին:
«Եթե Դոնալդ Թրամփն անտեսում է այս արգելքը և շարունակում է (օգտագործել կոմպոզիցիաները), ապա հայցադիմում կարող են ներկակացնել՝ արգելքը խախտելու և երաժշտությունը կատարելու համար, որի համար արտոնագիր չի տրվել»,- գործակալությունը մեջբերում է կազմակերպությանը:
2016-ին, երբ Թրամփը պայքարել էր նախագահի պաշտոնի համար, The Rolling Stones-ի անդամներն արդեն հորդորել էին քաղաքական գործչին դադարեցնել իրենց կոմպոզիցիաները կատարել նախընտրական հանրահավաքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին