Ինչո՞ւ են փողոցներն ու պուրակները լցված օգտագործված բժշկական դիմակներով և ձեռնոցներով
«Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ն նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։
Նամակում նշված է. «Պարոն քաղաքապետ,
Դատելով Երևանի փողոցներում տիրող հակասանիտարական վիճակից, կարծիք է ձևավորվում, որ երկրի բնակչության համար այս օրհասական ու արտակարգ իրավիճակում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, Երևանի քաղաքապետարանն ինքնահեռացել է իր ուղղակի պարտավորություններից։
Հարցեր են ծագում․
Ինչո՞ւ չեն լվացվում քաղաքի փողոցները (գոնե՝ կենտրոնական)։
Ինչո՞ւ չի իրականացվում շենքերի ու փողոցների ախտահանում, հատկապես այնտեղ, որտեղ մեծ թվով մարդկանց կուտակումներ են լինում։
Ինչո՞ւ են փողոցներն ու պուրակները լցված օգտագործված բժշկական դիմակներով և ձեռնոցներով, որոնք վարակի տարածման վտանգավոր աղբյուրներ են։
Ինչո՞ւ են աղբամանները լեփլեցուն աղբով, որոնք հազվադեպ են դատարկվում օրվա ընթացքում․․․
Ինչո՞ւ նստարանները չեն մաքրվում թռչնաղբից, որը մնացել է դեռևս անցյալ տարվանից։
Վերոնշյալ «ինչուները» կարելի է անվերջ թվարկել։
Երկրում արտակարգ դրություն է հայտարարված, իսկ այն պահանջում է նաև արտակարգ գործողություններ՝ արտակարգ մաքրություն, արտակարգ հոգատարություն, արտակարգ ուշադրություն։ Չէ՞ որ համավարակի դեմ պայքարը չի սահմանափակվում միայն դիմակ կամ ձեռնոց կրելով։
Երևանի բնակիչները Ձեզ ընտրել են որպես քաղաքապետ և Դուք պարտավոր եք կատարել Ձեր պարտականությունները։
Գործադիր տնօրեն՝ Լևոն Ներսիսյան
5 հունիսի 2020 թ․»։
ՀԿ-ն ներկայացրել է նաև քաղաքապետարանի պատասխանը։
Հարակից հրապարակումներ`
- Փոխքաղաքապետ. Թբիլիսիի փողոցները լվանալու արդյունավետությունը դեռ ապացուցված չէ
- Ախտահանող սարքի չափսը կապ չունի.Սերգեյ Հարությունյան
- Թեհմինա Վարդանյան. Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք
- Պաշտպանեք աղբահանողներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին