Նավթի համաշխարհային գներն իջնում են
Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ ներկայացնելով հունիսի 29-ի առևտրային տվյալները:
Այսպիսով, «WTI» ֆյուչերսների գինը օգոստոսի համար, ըստ հաշվարկների, կազմել է 35,67 դոլար մեկ բարելի դիմաց ՝ ընկնելով 2,13% -ով:
Բացի այդ, «Brent» տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2,02% -ով ՝ հասնելով մեկ բարելի դիմաց 40,19 դոլարի:
Նավթի գնի տատանումները շուկայում սկսվել են մարտի 6-ին, երբ «ՕՊԵԿ+» ժողովի մասնակիցները չկարողացան գալ մեկ ընդհանուր որոշման: Ռուսաստանը չաջակցեց 2020-ի երկրորդ եռամսյակում նավթի արդյունահանումը հետագայում 1.5 միլիոն կետով կրճատելու առաջարկին: Գործարքի ձախողումից հետո նավթի գները նվազել են 30% -ով:
Հարակից հրապարակումներ`
- Նիգերիան «ՕՊԵԿ+»-ին կփոխհատուցի իր թերակատարումների համար
- Մոսկվայի դիրքորոշումը նավթի և գազի վերաբերյալ Մինսկում հարցեր է առաջացրել
- ՌԴ-ն ու «ՕՊԵԿ»-ը նավթի արդյունահանման աննախադեպ կրճատումներ կիրականացնեն