Բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեսթարթի» ենթարկելու.Փաշինյան
Ի հեճուկս Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի, նույնիսկ սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները, ցույց են տալիս, որ հակահամաճարակային շարժում սկսելու և հակահամաճարակային վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության փոխարեն, շատերն ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շաբաթ-կիրակի սոցիալական ցանցերում տեսանք ամառանոցային խնջույքների, զանգվածակին ուխտագնաությունների մասին նյութեր...բազմաթիվ կազմակերպությունների կողմից արված են սոցիալական հեռավորության պահպանման համար գծանշուներ, սակայն դրանք չեն օգտագործվում: Այս ամենը չեմ ասում, որպեսզի որևէ մեկին մեղադրենք: Պարզապես ուզում եմ ընգծել, որ թվերը ցույց են տալիս, որ բոլորս, ինչպես կարողացել ենք, քամահրական վերաբերունք ենք ցուցաբերել հակահամաճարակային կանոնների վերաբերյալ: Քանի որ այս երևույթն այսպիսի մասշտաբներ է ստացել, կարծում եմ բոլորս կարիք ունենք հակահամաճարակային վարքագիծը «ռեսթարթի» ենթարկելու, հակառակ դեպքում՝ չենք կարողանալու այս իրավիճակից դուրս գալու»,- ասաց Փաշինյանն ու ավելացրեց.
«Բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների ղեկավարները պետք է անհատական պատասխանատվություն վերցնեն իրենց կազմակերպության տարածքում հակահամաճարակային կանոնների պահպանումը: Կազմակերպությունները պետք է ստանձնեն պատասխանատվույթուն ոչ միայն իրենց այլև հարակից տարածքում հերթերի պահպանման համար: Հաջորդը ՝ ոստիկանությունն ինքը իր շարքերում պետք է հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի և հետո ոստիկանության ներկայացուցիչները ոչ մի դեպքի կողքով անտարբեր չպետք է անցնեն»:
Վարչապետը նաև հավելեց, որ կորոնավիրուսը 433 մարդու կյանք է խլել Հայաստանում և այս պրոցեսը շարունակվում է:
«Հիվանդանոցներում այս պահին կա ծայրահեղ ծանր 123 հիվանդ, ծանր՝ 529 և 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր»,-ասաց վարչապետը: