Այսօր համընդհանուր լոքդաունի պլան մշակվում է.վարչապետ
Այս պահի դրությամբ մեր կոչը մեկն է ՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, սա է պաշտոնական կոչը: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ի սկզբանե ասել ենք՝ կարանտին առանց կարանտինի, որովհետև մենք նաև եվրոպական շատ երկրներում տեսանք, որ պաշտոնական լոքդաուն է հայտարարված, բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսով պահվում են այդ կանոնները: Նման գործողության գնալուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ գոնե 100-ին մոտ արդյունավետությամբ այդ կանոնը պահպանում են: Եթե մենք լոքդաուն հայտարարենք և դա պահենք կենտրոնական փողոցներում, բայց բակերում, շենքերում դա չպահպանվի, այդ լոքդաունը կլինի անարդյունավետ: Ի վերջո, մենք չենք կարող շենքի բոլոր հարկերում ոստիկան կանգնեցնել»,-ասաց վարչապետը:
Փաշինյանի խոսքով ՝ որևէ քաղաքացի հակահամաճարակային կանոնները չի պահպանում հանուն կառավարության, դա անում է հանուն իր մերձավորների, ընտանիքի համար:
Բոլոր դեպքերում վարչապետը նաև տեղեկացրեց, որ այսօր համընդհանուր լոքդաունի պլան մշակում են:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին