Գիտնականները պարզել են՝ որքան ժամանակ կորոնավիրուսը կարող է պահպանվել քաղցրահամ ջրերում
Նոր կորոնավիրուսը գետի ջրի մեջ ընկնելու դեպքում կարող է այնտեղ պահպանվել մինչև 25 օր։ Այս մասին հետազոտությունը, Ria-ի հաղորդմամբ, հրապարակվել է բժշկական medRxiv պորտալում:
Նման եզրահանգման են եկել լեհ և բրիտանացի գիտնականները: Նրանք գնահատել են ջրում վիրուսի կյանքի տևողությունը, վարակված ջրային համակարգի հետ շփման դեպքում վարակի վտանգը:
«Բնական ջրային համակարգերը կարող են ծառայել որպես փոխանցման ուղի SARS-CoV-2-ի համար։ Մենք եկել ենք այն եզրակացության, որ վիրուսը կարող է կայուն մնալ մինչև 25 օր»,– ասվում է ուսումնասիրության մեջ:
Ըստ գիտնականների, քաղցրահամ ջրերում՝ լճում, գետում, COVID-19-ով վարակվելու համար պահանջվում է 100 վիրուսային մասնիկի կոնսենտրացիա՝ 100 միլիմետր ջրում։
Նշվում է նաև ջրի ջերմաստիճանի դերը․ երկար ժամանակ վիրուսային մասնիկների կենտրոնացումը շարունակում է մնալ ամենաբարձրը սառը ջրի մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան