«Պատիվ եմ ունեցել հանդիպել իմ հայ գործընկերների հետ,որոնք այս պահին ուժասպառ են». Լորան Փափազյան
Հպարտ եմ, որ կարողացա ժամանել Հայաստան և սատարել մեր գործընկերներին: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը:
«Պատիվ եմ ունեցել հանդիպել իմ հայ գործընկերների հետ,որոնք այս պահին ուժասպառ են: Կոչ եմ անում բոլորիդ պահպանել հակահամաճարակային կանոնները, դրանք շատ պարզ են ՝ կրել դիմակ,պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախ ախտահանել ձեռքերը: Այս կանոնները կիրառվում են ամբողջ աշխարհում: Այս համագործակցությունը սկիզբ է մեկ այլ համագործակցության, որը տարիներ կշարունակվի և ես մեծ սիրով կցանկանամ համագործակցել հայ բժիշկների հետ , կիսվել փորձով ՝ոչ միայն այս համատեքստում, այլ ընդհանուր առմամբ»,-ասաց պրոֆեսոր Լորան Փափազյանը: