Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է 6,719 COVID-19-ի նոր դեպք
Ռուսաստանի 83 ռեգիոններում նախորդ օրը կորոնավիրուսով վարակվածության 6,719 դեպք է հայտնաբերվել: ՌԴ օպերատիվ շտաբի երկուշաբթի օրվա տվյալները հրապարակում է «Ինտերֆաքս»-ը:
Նոր հիվանդների 31.6% -ի մոտ հիվանդության կլինիկական դրսևորումներ չկան: Երկրում գրանցվել է վարակվածության 641 156 դեպք (+ 1,1%): Օրական աճը շարունակում է կայուն անկում ապրել: Երկու օր առաջ գրանցվել էր 6,791 դեպք, շաբաթ և ուրբաթ օրը` մոտ 6,8 հազար, հինգշաբթի և չորեքշաբթի` 7,1 հազար, երեքշաբթի` 7.4 հազար, իսկ նախորդ երկուշաբթի` 7,6 հազար դեպք:
Անցած օրվա ընթացքում արձանագրվել է 93 մահ, որից 23-ը` Մոսկվայում: Համաճարակի ողջ ժամանակահատվածում Ռուսաստանում մահացել է 9 166 մարդ:
Օրվա ընթացքում ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 4 343 մարդ, այդ թվում ՝ Մոսկվայում 1 007, ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանում ապաքինվել են 403 430 հիվանդ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան