Թրամփը նշել է՝ ՌԴ-ն լիովին հաղթել էր Օբամայի վարչակազմին, որի համար վտարվեց G8-ից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բացի իր վարչակազմից Միացյալ Նահանգներում ոչ ոք Ռուսաստանի հանդեպ կոշտ տրամադրված չի եղել, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Նա կրկնել է, որ իր նախորդը՝ Բարաք Օբաման, շատ ավելի մեղմ էր Մոսկվայի հետ և պարտվեց:
«Զվարճալի է լսել Ռուսաստանի մասին Ջո Բայդենի հայտարարությունը, որն ակնհայտորեն գրել են իր ղեկավարները: Ռուսաստանը լիովին գերազանցել էր Օբամայի և Բայդենի վարչակազմը: Դա այնքան ակնհայտ էր, որ Օբաման ուզում էր նրանց վտարել G8-ից: Այն ժամանակ ԱՄՆ-ը թույլ էր ամեն ինչում, հատկապես Ռուսաստանի հարցում»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերում:
Նա նշել է, որ Սպիտակ տան իր նախորդի՝ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջո Բայդենի օրոք Ռուսաստանը գործողությունների ազատություն ուներ՝ խլելով Ուկրաինայի կարևոր մասերը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան