29.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 482 նոր դեպք և 11 մահ
Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 482 նոր դեպք և 181 առողջացած։ Մեկ օրում մահացել է 11 հիվանդ, որից 4-ի մոտ, ըստ առողջապահության նախարարության, հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
ԱՆ-ից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 82 (տղամարդ), 63 (կին), 66 (կին), 84 (կին), 96 (կին), 67 (տղամարդ) և 67 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առողջացած, 576-ը` մահվան ելքով, որից 143-ն, ըստ ԱՆ-ի, ունեցել ենկորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11254 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 110571 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 27.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 662 նոր դեպք և 12 մահ
- 26.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 759 նոր դեպք և 13 մահ
- 25.06.2020. Կորոնավիրուսով 12 հիվանդ է մահացել
- 24.06.2020. Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 18 հիվանդ
- 23.06.2020. Կորոնավիրուսով 21 հիվանդ է մահացել
- 22.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 320 նոր դեպք և 13 մահ
- 21.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 560 նոր դեպք և 19 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա