Հասարակություն 15:09 29/06/2020 Հայաստան

Գյուղում բնակվող ծնողը երեխայի խնամքի նպաստ կստանա, եթե պարտադիր պայմանները պահպանված լինեն

ԱԺ քննարկվել ու ընդունվել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է  մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ հատկացնել նաև գյուղական  բնակավայրում բնակվող ընտանիքներին՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից։  Այսօր խնամքի նպաստը նշանակվում է այն ծողներին, որոնք  գտնվում են մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, տրվում է  մինչև երեխայի 2 տարին լրանալը։ Սա նշանակում է, որ երեխան ծնվելու պահին կինը պետք է հանդիսանա վարձու աշխատող։  Ասուլիսում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ասաց, որ նոր փոփոխությամբ  գյուղական բնակավայրում բնակվող ծնողին, անկախ երեխայի ծննդյան պահին աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից, ևս նշանակվում է խնամքի նպաստ 26 հազար 500 դրամի չափով։ Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ աշխատող ծնողի  խնամքի նպաստի չափը նույնպես հուլիս 1-ի ավելացել է և կազմելու է 26 հազար 500 դրամ։

«Եթե գյուղական բնակավայրում  ապրող ծնողը հանդիսանում է նաև վարձու աշխատող, ապա նա այս խնամքի նպաստը կստանա կրկնակի՝  մեկ 26 հազար 500 դրամ որպես երեխայի՝ մինչև  երեք տարեկան խնամքի արձակուրդում  գտնվող անձ, ևս  մեկ 25 հազար 500 դրամ, որպես գյուղական բնակավայրում բնակվող ծնող»,- ասաց փոխնախարարը։ 

Նա նշեց, որ նպաստի չափը 18 հազարի 26 հազար 500 դրամ սահմանելու համար լրացուցիչ պետական բյուջեով հատկացել է  շուրջ 1 միլիարդ դրամ, ևս 450 միլիոն դրամ գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքների խնամքի նպաստը նշանակելու համար։  Ս. Սաիյանն ասաց, որ սա ամբողջ ծրագրերի համար անհրաժետ գումարը չէ, օրենքով նախատեսված է, որ գյուղական բնավայրում   բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակվում ու վճարվում է, եթե երեխան  ծնվել է 2020 թվականի  հուլիսի 1-ից հետո։ Հաջորդ  տարի այդ գումարը կավելանա, 4 միլիարդ դրամ անհրաժետ կլինի, 2022-ից՝ արդեն  8 միլիարդ դրամ։ Փոխնախարարն ընդգծեց, որ սա միայն գյուղական բնակավայրում բնակվող երեխաների խնամքի նպաստի համար է։

Հացին՝ հաշվարկ ունե՞ք, թե հուլիսի 1-ից հետո այս ծրագրից օգտվողների թիվը մոտավոր ինչքան կլինի Ս. Սաիյանը պատասխանեց, որ իրենց հաշվարկների համար հիմք են Վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալները. «Կանխատեսել են  առաջիկայում երեխաների ծնունդների թիվը շուրջ 37-38 հազար, նախատեսվում է 1/3 կծնվի  գյուղական բնակավայրերում։ Դա է վկայում վերջին տարիների ցուցանիշները, արդյունքում կանխատեսում ենք գյուղական բնակավայրում տարեկան 13 հազար ծնունդ»։

Փոխնախարարն ընդգծեց, որ գյուղական բնակավայրում ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար  հիմք է հանդիսանալու   պեական  ռեգիստրում  առկա տեղեկատվությունը ծնողի հաշվառման վայրի վերաբերյալ և պարտադիր պահանջ է, որպեսզի ծնողն ու երեխան հաշվառված լինեն  գյուղական բնակավայրում և երեխան փաստացի բնակվի գյուղական բնակավայրում։

«Այսինքն այն ծնողները, որոնք հաշվառված են ու բնակվում են այլ բնակության վայրի  հասցեով, ըստ էության, օրենքի դրույթների համաձայն, չունեն այդ նպաստի իրավունքը։ Պարտադիր պայման է՝ հաշվառված լինելը ու փաստացի բնակվելն իրենց հաշվառման վայրի հասցեում»,- մանրամասնեց Ս.Սաիյանը։

Նա նշեց, որ կատարվել են նաև այլ փոփոխություններ, որոնք, նրա գնահատմամբ, կարևոր են։  Ս.Սաիյանի ներկայացմամբ, երբ երեխան ծնվել է  արտերկրում, այս դեպքում գործող օրենսդրությամբ, նախատեսված է մեկ փաստաթուղթ արտերկրում նպաստ չստանալու մասին, իսկ կատարված փոփոխությամբ, հանվում է այդ պահանջը, այսինքն արտերկրում  ծնված երեխայի խնամքի նպաստի համար դիմելու դեպքում այլևս  այլ երկրում կամ իր ծննդյան վայրի երկրում նպաստ չստանալու մասին փաստաթղթի անհրաժեշտությունը պարտադիր չէ։ 

Փոփոխություն է կատարվել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման ու վճարման ժամկետներում։ Գործող օրենսդրությամբ, եթե ծնողը դիմում է նպաստի համար ու նպաստի գումարը փոխանցում է  համապատասխան բանկին, ծնողը մեկ տարի ժամկետ ունի ներկայանալու ու բանկից ստանալու  նպաստի գումարը։ Եթե չի դիմում մեկ տարում, կորցնում է իր նպաստի իրավունքը, այսինք չի ստանում։ Փոխնախարարի խոսքով, համապատասխան փոփոխությամբ սահմանվել է, որ այս դեպքում  միանվագ նպաստը կրկին կվճարվի, եթե ծնողը համաատասխան դիմումը ներկայացնում երեք տարվա ընթացքում։  Ս. Սաիյանն ասաց, որ այս նորմին նաև որոշակիորեն հետադարձ ուժ է տրվում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}