Իմքայլական պատգամավորներն առաջարկել են ուժը կորցրած ճանաչել հանրաքվեի մասին որոշումը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամներ խորհրդարան են ներկայացրել «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ԱԺ որոշման նախագիծն ու Արարատ Միրզոյանին խնդրել այն դնել շրջանառության մեջ։
Ըստ ԱԺ պաշտոնական էջում հրապարակված նախագծի,
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 107.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերով ու Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՕ-001-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հարցով հիմնական զեկուցող է նշանակվել Վահագն Հովակիմյանը։
Որոշման ընդունման համար որպես հիմնավորում նշվում են հունիսի 22-ին ԱԺ կողմից ընդունված սահմանդրական փոփոխությունները։
Հիշեցնենք, որ չեղարկված հանրաքվեի համար բյուջեից ծախսվել է 125 մլն դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Չեղարկված հանրաքվեի համար բյուջեից 125 մլն դրամ ծախսվել է. Մուկուչյան
- Ստեփան Դանիելյան. Հանրաքվեի համար համաքված գումարներն երբ են վերադարձնելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին