
Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ
Ստրասբուրգում նախօրեին՝ հունիսի 28-ին կայացած քաղաքային ընտրությունների երկրորդ փուլում ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանն ընտրվել է քաղաքապետ՝ ստանալով ձայների 42,5% տոկոսը։
Ինչպես հայտնում է France3-ը, Ստրասբուրգն իր պատմության մեջ գրանցել է մասնակցության ամենացածր արդյունքը՝ 26,38%, 2014-ի՝ 54,72%-ի դիմաց:
Ժաննա Բարսեղյանն ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։
Հետաքրքիր փաստ է նաև այն, որ Ժաննա Բարսեղյանը Պերճուհի Բարսեղյանի թոռնուհին է, որն Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո տեղափոխվել էր Երևան, 1919 թվականի հուլիսին Դաշնակցության կողմից ընտրվել խորհրդարանի պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

