COVID-19-ի վարակակիրների թիվն աշխարհում անցավ 10 միլիոնը
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն, այժմ աշխարհում կա կորոնավիրուսի ավելի քան 10 միլիոն դեպք և մահացության գրեթե 500,000 դեպք: Այս մասին գրում է Euronews-ը։
Առողջապահական մարմինները, սակայն, նախազգուշացնում են, որ համաճարակը հեռու է ավարտից և վերադառնում է շրջաններ, որոնք, կարծես, հաղթել էին վիրուսը մի քանի շաբաթ առաջ:
Շատերին է մտահոգում այն, թե արդյոք արդյունավետ սահմանափակման մեթոդները կաշխատեն տարածումը կանխելու համար, բայց որոշ երկրներում արդեն իսկ առկա նոր օջախները վախ են տարածել հավանական երկրորդ ալիքի մասին:
Հիվանդության ամենաշատ դեպքերն արձանագրած առաջին երեք երկրներն են ԱՄՆ, Բրազիլիան և Ռուսաստանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 494 հազարը
- Ինչու է աշխարհում կրկին նկատվում COVID-19-ի դեպքերի աճ
- Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հաջորդ շաբաթ կհասնի 10 միլիոնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան