Լուկաշենկոն բլոգեր Տիխանովսկու ձերբակալության մասին. Այո՛, ես եմ ազդանշան տվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի շրջանի ակտիվի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ «ազդանշան է տվել» առաջիկա նախագահական ընտրություններում իր հնարավոր հակառակորդին՝ վիդեոբլոգեր Սերգեյ Տիխանովսկուն կալանավորելու համար:
Լուկաշենկոն նաև խոսել է «Белгазпромбанк»-ի գործի մասին, որի արդյունքում նրա մյուս հակառակորդը՝ Վիկտոր Բաբարիկոն, ձերբակալվեց, և ասել, որ «նախկինում նա չէր ձերբակալվել այն պատճառով, որ նրանք պատրաստ չէին ապացուցել (մեղադրանքները)»:
Настоящее Время-ի հաղորդմամբ, զրույցի մի մասն առանց լրագրողների Հունիսի 28-ի երեկոյան ցուցադրվել է Беларусь-1 հեռուստաալիքով։:
Տիխանովսկու ձերբակալությունը Լուկաշենկոն բացատրել է, թե ամեն ինչ սկսվում է աստիճանաբար, երկրի ներսում իրավիճակն անկայունանում է, սկսվում է գործող իշխանությունների վրա հարձակում, Մայդանի օգնությամբ լինում են անկարգություններ՝ մինչև անգամ օտար պետության դիմելը:
«Այո, ես ազդանշան տվեցի Տիխանովսկուն կալանավորելու համար։ Արդյո՞ք ես ինչ-որ բան սխալ եմ արել, ես անհանգստացած էի իմ երկրի համար, որի համար ես դեռևս պատասխանատու եմ»,-ասել է Լուկաշենկոն։
Նշվում է, որ հատուկ ուժայինները մայիսի 29-ի երեկոյան 8-ին ձերբակալել են Սերգեյ Տիխանովսկուն Գրոդնոյում՝ իր կնոջ՝ Սվետլանա Տիխանովսկայայի պիկետի ժամանակ: Ձերբակալությունը կատարվել է սադրանքի արդյունքում. մի կին փորձել էր հարձակվել Տիխանովսկու վրա:
Այժմ Տիխանովսկու և նրա շտաբի ներկայացուցիչների դեմ մեղադրանք է առաջադրվել «հասարակական կարգի խախտման նախապատրաստման» համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան