Պահանջում են քրգործերի հարուցում COVID-19-ով վարակված և ԱԺ նիստին մասնակցած պատգամավորների նկատմամբ
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը՝ Աղասի Ենոքյանի գլխավորությամբ, պահանջում է COVID-19-ով հիվանդացած, այդ մասին իմացած, բայց ԱԺ նիստին մասնակցած պատգամավորների հանդեպ քրեական գործերի հարուցում: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Ապա, հայտնի դարձավ, որ COVID-19 է հաստատվել նաև «ԲՀԿ»-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանի, Կարինե Պողոսյանի, Արման Աբովյանի, Արթուր Գրիգորյանի և Ջանիբեկ Հայրապետյանի մոտ։
Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ վարակված բոլոր պատգամավորներն իրենց լավ են զգում։
Կորոնավիրուսով են վարակվել նաև իմքայլական պատգամավորներ Քրիսատինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արեն Մկրտչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլական երկու պատգամավորների մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել
- Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին