«Լուսավոր Հայաստանը» ԿԸՀ-ից պահանջում է Բաբաջանյանի մանդատը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գրությամբ դիմել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ վերականգնելու համար ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը։
Պատգամավոր Անի Սամսոնյանը մանրամասնում է.
«Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը։
ԿԸՀ սպասվող նիստի և դիմումի քննության ընթացակարգերի մասին հավելյալ կտեղեկացնենք»։
Ըստ դիմումի, խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով խորհրդարան անցած Արման Բաբաջանյանը դուրս է եկել խմբակցությունից ու վայր չի դրել մանդատը։
Գրության մանրամասները նա կցել է գրառմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան