Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիյոնը դատապարտվել է ազատազրկման ՝ կնոջը «կեղծ գործի» տեղավորելու համար
Ֆրանսիայի դատարանը նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին մեղավոր է ճանաչել իր կնոջը 1 միլիոնից ավել եվրո պետական միջոցներ վճարելու համար՝ «կեղծ աշխատանքի» համար:
Ֆիլոնը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, որից 3-ը հնարավոր է անցկացնել համայնքային աշխատանքով։ Ֆիյոնը նաև ստիպված կլինի վճարել 375,000 եվրո տուգանք, նաև 10 տարով զրկվում է ընտրություններին մասնակցելու իրավունքից: Այս մասին գրում է Euronews-ը։
Ֆիյոնի կինը` Պենելոպեն, դատապարտվել է երեք տարվա պայմանական ազատազրկման, 375,000 եվրո տուգանքի և երկամյա ընտրությունների արգելքի:
Զույգի փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են որոշումը:
Նշենք, որ դատական գործը հարուցվել էր ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի ՝ Canard Enchainé-ի հետաքննության արդյունքում, որը հրապարակվեց 2017 թվականի հունվարին:
Շաբաթաթերթը գրել էր, որ Ֆիյոնի կինը՝ Պենելոպեն, 15 տարի եղել է ամուսնու խորհրդարանական օգնականը, սակայն չկա որևէ ապացույց, որ նա որևէ աշխատանք է կատարել:
Ֆիյոնին մեղադրանք էր առաջադրվել 2017 թվականի մարտին՝ «պետական միջոցների յուրացման», «կորպորատիվ գույքի չարաշահման մեջ և հանցակից լինելու համար»։
Նշենք, որ Ֆիյոնը նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք երկրի վարչապետն էր՝ 2007-ից մինչև 2012 թվականները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա