ԱԱՏՄ. Կասեցման ներկայացվող տնտեսավարողների թիվը զգալիորեն նվազել է
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումները փաստում են՝ եթե հունիսի սկզբին ԱԱՏՄ մշտադիտարկումների արդյունքների հիմքով՝ պարետի որոշմամբ կասեցվում էր դիտարկվածների մոտ 60,5 տոկոսը, 2-րդ շաբաթում՝ շուրջ 50 տոկոսը, ապա հիմա՝ մոտ 36 տոկոսը։
Տեսչական մարմնից նշում են՝ սա փաստում է խախտումների նվազման միտման մասին, ինչը տնտեսավարողների շրջանում իրազեկման և լայնածավալ ստուգայցերի արդյունքն է։
ԱԱՏՄ աշխատանքային խմբերը հանրապետության մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ևս անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Նաև կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսավարողների մոտ, որոնք օրեր առաջ կասեցվել են խախտումների պատճառով։
«Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ՝ վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են․ նրանց հանդեպ կայացվում է կասեցման որոշում՝ նվազագույնը 24 ժամով։ Կարգադրվում է հրատապ վերացնել խախտումները»,--ասված է տեսչական մանրի տարածած հաղորդագրության մեջ։