ԱՄՆ-ում մեկ օրում COVID-19-ի մոտ 39 հազար նոր դեպք է հաստավել
Մեկ օրում ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38.8 հազար նոր դեպք, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներին։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 2,5 միլիոն մարդ, մահացել է 125 հազար հոգի, վերականգնվել՝ 685 հազարը:
Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը։
Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 10 միլիոնը, մահացել է ավելի քան 500 հազար մարդ: