ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել
Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել։
«Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ
Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով ռեկտորի թեկնածու՝ հավատացած եմ, որ սա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար, խուսափել հետագա շահարկումներից և կնպաստի հայտարարված մրցույթի առավել թափանցիկ ու անաչառ անցկացմանը։
Այս ամիսների արդյունավետ աշխատանքի համար ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, իմ շատ սիրելի ՀՊՏՀ կոլեկտիվին և ուսանողներին, գործընկեր կազմակերպություններին: Վերջին ամիսները բոլորիս համար ծանր փորձության ամիսներ էին, բայց մենք միասնաբար հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։ Վստահ եմ՝ դեռ երկար ենք աշխատելու միասին՝ լինելով ՀՊՏՀ առաջընթացի ականատեսը։ Առո՛ղջ եղեք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Դիանա Գալոյանը։
Հիշեցնենք, որ Դ. Գալոյանը ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել 2019 թ. օգոստոսի 22-ին։ Մինչ այդ նա ՀՊՏՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն էր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դեռ մայիսի 25-ին էր հայտարարել, որ ՀՊՏՀ-ում առաջիկա օրերին կհայտարարվի ռեկտորի մրցույթ, կոչ արել և հորդորել Դիանա Գալոյանին հրաժարական տալ։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյան. Հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը պետք է ենթարկվի պատասխանատվության
- Գոգյան. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը
- ՀՊՏՀ ուսանողներ. «Մենք վստահում ենք մեր համալսարանի ղեկավարին»
- ՀՊՏՀ ուսանողներ. «Գալոյանի գրեթե բոլոր գիտական աշխատանքները արտագրված են»
- ՀՊՏՀ 350 աշխատակիցներ հանդես են եկել հայտարարությամբ
- «Նախարարությունը փորձում է կոծկել ռեկտորի արտագրությունները կուրսայինների կայքերից». ՀՊՏՀ ուսանողներ
- «Փորձե՛ք միայն շարունակել այսպես». ՀՊՏՀ ուսանողները՝ ԿԳՄՍ նախարարին
- ՀՊՏՀ-ի ուսանողները կոչ են անում ուսումնասիրել նաև Դիանա Գալոյանի ատենախոսությունը. Անի Սամսոնյան
- ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին