«Երևան սիթիներ»-ում բունտ է հասունանում. 1in.am
1in.am-ը գրում է. «Նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատողների շրջանում բունտ է հասունանում»։
Ըստ աղբյուրի, կորոնավիրուսի համաճարակով և դրանից բխող հետևանքներով պայմանավորված՝ Սամվել Ալեքսանյանը լուծումներ է գտել, որոնք աշխատողների սրտով չեն։
Աշխատակիցների խոսքով՝ վերջին շրջանում իրենց վերադասները ստիպում են իրենց բացակայել աշխատանքից և ամսվա մեջ միայն մի քանի օր են կանչում աշխատանքի՝ պատճառաբանելով, որ առևտուրը քիչ է, մի քանի աշխատողով հնարավոր կլինի ապահովել սպասարկումը:
«Ոչ մեր ցանկությամբ մեզ ստիպում են բացակայել աշխատանքից։ Ասում են՝ առևտուրը շատ քիչ է, բայց դա այդպես չէ։ Առևտուրը ոչ էլ քիչ է։ Այն աստիճան չէ, որ բաժնի աշխատողը ամսվա կեսը բացակայի։ Ընդ որում, սա համատարած երևույթ է, ամբողջ ցանցով։ Բոլորին ստիպում են բացակայել, որ աշխատավարձը քիչ տան։ Իրենց պարտադրանքով աշխատողը շաբաթվա մեջ կարող է ունենալ մինչև երկու-երեք բացակա։
Նույնիսկ մի քանի բաժինների գիշերային աշխատողներին չեն կանչում։ Մեկ աշխատողի ստիպում են, բացի իր բաժնից, աշխատել երեք-չորս բաժնում ամբողջ գիշերվա ընթացքում։ Խոսակցություններ կան, որ ուզում են այնպես սարքել, որ առավոտյան լինի միայն բաժնի պատասխանատուն, իսկ երեկոյան՝ միայն մեկ աշխատող։ Մինչդեռ միայն մեր բաժնում, օրինակ, կա երեք աշխատող։ Ստացվում է՝ եթե մենք աշխատանքի գանք հերթով՝ երեք օրը մեկ, ապա ամսվա մեջ աշխատելու ենք ընդամենը 10 օր և ստանալու ենք ընդամենը 30 հազար դրամ, որը ոչ մեկիս ձեռնտու չէ։ Կոնկրետ ես ընտանիք եմ պահում»,- ասել է աշխատողներից մեկը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ն Հայաստանի համար կանխատեսում է տնտեսական զգալի բացասական աճ
- Փաշինյան. Սկսկել ենք տնտեսական վերականգնման պրոցես