Էլթոն Ջոնի նախկին կինը դատի է տվել նրան
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի նախկին կինը՝ Ռենատա Բլաուելը, նրա դեմ հայց է ներկայացրել Լոնդոնի գերագույն դատարան։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է Guardian-ը։
Հայցի պահանջի էությունը չի բացահայտվում: Նշվում է, որ Բլաուելը հույս ունի հարցը լուծել խաղաղ ճանապարհով։
Էլթոն Ջոնն ու Ռենատա Բլաուելը ամուսանցել էին 1984 թվականին։ 4 տարի անց նրանք բաժանվել էին։ 2005 թվականին Ջոնը ամուսնացել է իր ներկայիս զուգընկերոջ՝ Դևիդ Ֆերնիշի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա