Խաչատուրյան քույրերի գործը լրացվել է ևս երեք հատորով
ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հորը սպանելու գործով լրացուցիչ քննությունը։ Կոմերսանտի հաղորդմամբ, լրացուցիչ քննությունից հետո գործի՝ արդեն կազմված 25 հատորին ավելացել է ևս 3-ը։
Նշվում է, որ աղջիկներն արդեն ուսումնասիրել են գործի նյութերը և շուտով այն կուղարկվի դատախազություն մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն փաստով մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Քննությունը մնացել է այն համոզման, որ երկու ավագ քույրերը մեղավոր են դիտավորյալ սպանության մեջ, իսկ կրտսերը, որը հանցագործության պահին անչափահաս էր, պետք է ուղարկվեր հարկադիր բուժման:
Փաստաբանները պնդում են, որ լրացուցիչ քննությունը ևս մեկ անգամ հաստատել է՝ աղջիկները պաշտպանել են իրենց կյանքը հոր ոտնձգություններից։
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը փոխել էր Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին խնդրել են՝ դիմել ՌԴ իշխանություններին
- Փաստաբան. Քննությունը հրաժարվել է վերաորակել Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
- Խաչատուրյան քույրերի գործով քննության ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի կես
- Խաչատուրյան քույրերի դեմ հարուցված քրգործը դեռ չի փոխվի «անհրաժեշտ ինքնապաշտպանության»
- ՌԴ Գլխավոր դատախազությունը Խաչատուրյան քույրերի գործողությունները համարել է անհրաժեշտ պաշտպանություն
- ՔԿ ծառայությունը հանել է Խաչատուրյան քույրերից կրտսերի էլեկտրոնային շղթան
- Խաչատուրյան քույրերի հոգեբուժական փորձաքննությունների արդյունքները պարզ են