ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանել է ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները պրոռեկտորին հանձնարարելը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը պրոռեկտորին հանձնարարելը մեկ այլ իրավական ակտով հիմնավորելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ Անձնակազմի կառավարման վարչության աշխատակցի անփութության հետևանքն է: Այս մասին «տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
«Կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար նախարարի հանձնարարականով վարվում է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
Ներողություն ենք խնդրում տեխնիկական այս վրիպակի պատճառով լրատվական դաշտում որոշ անձանց բարձրացրած աղմուկի և շահարկման, ինչպես նաև պատճառված անհանգստության համար»,- ասվում է պարզաբանման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՊՏՀ նախկին ռեկտորը հաղորդում է ներկայացնում նախարարի խայտառակ հանցագործության մասին
- ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել
- Արայիկ Հարությունյան. Հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը պետք է ենթարկվի պատասխանատվության
- ՀՊՏՀ ուսանողներ. «Գալոյանի գրեթե բոլոր գիտական աշխատանքները արտագրված են»
- Բաց նամակ Փաշինյանին. Դիաննա Գալոյանի աշխատանքներում բացահայտել ենք արտագրության տասնյակ դեպքեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան