«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում հրդեհը տարածվել է երեք հարկ
Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում երեկ բռնկված հրդեհը տարածվել է երեք հարկերում՝ ընդգրկելով 105 քմ տարածք։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 28-ին, ժամը 11։08-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ այնուհետև օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում (մոտ 105 քմ տարածք)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին, մարվել՝ 14։01-ին։ 3-րդ, 4-րդ և 5-րդ հարկերում այրվել են փրփրապլաստ և ապակե մանրաթել (յուրաքանչյուր հարկում՝ մոտ 35 քմ)։
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում իրականացնում է հերթապահություն։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 36 փրկարար ծառայող և 11 տեխնիկա։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները վերահսկել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքից ծուխ է բարձրացել
- Դա ծիծաղելի վարկած է. Դավիթ Անանյանը՝ «Ձյունիկ սառնարան»-ի և «Վեգա»-ի հրդեհների դիտավորության մասին
- «Ձյունիկ սառնարան»-ի հրդեհից տուժած գործարարները պահանջում են վերադարձնել ԱԱՀ-ն ու մաքսատուրքը
- Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
- Հրդեհ սառնարանների պահեստում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան