Ղասեմ Սոլեյմանիի դուստրն ամուսնացել է «Հեզբուլլահի» առաջնորդի զարմիկի հետ
Այս տարվա հունվարին ԱՄՆ կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դուստրն ամուսնացել է «Հեզբուլլահ» կուսակցության առաջնորդ Հասան Նասրալլայի մերձավոր ազգականի հետ։ Այս մասին գրում է Mig News-ը։
Նշվում է, որ 28-ամյա Զեյնաբ Սոլեյմանին և Ռիզե Սաֆի ադ-Դինն ամուսնացել են հանգստյան օրերին։ Ռիզե Սաֆի ադ-Դինի հայրը՝ Հաշիմը, ղեկավարում է «Հեզբոլլահի» գործադիր խորհուրդը և կազմակերպությունում երկրորդ մարդն է։
Ասվում է, որ Զեյնաբի և Ռիզեի միջև ամուսնությունը կարող է ավելի սերտ կապ հաստատել լիբանանյան կազմակերպության և Իրանի միջև:
Հարակից հրապարակումներ`
- Սոլեյմանին սպանվել է Ադրբեջանից արձակված անօդաչու թռչող սարքի հավաքած տվյալների օգնությամբ. ԶԼՄ-ներ
- Սոլեյմանիի հրաժեշտի արարողությանը 25 միլիոն մարդ է մասնակցել
- Իրանում վերջին հրաժեշտն են տալիս գեներալ Սոլեյմանին
- Blooomberg-ը պարզել է, Թրամփի՝ Սոլեյմանիին սպանելու հրամանի մանրամասները
- Իրականում Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար. Արմեն Իսրայելյան