Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք
Հունիսի 29-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանիցի 86-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4174 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 28-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2820 նմուշառման հետազոտություն, հունիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 263բնակիչ։
37 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 21 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- 29.06.2020. Կորոնավիրուսի հաստատված 482 նոր դեպք և 11 մահ
- Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող կորոնավիրուսով 92 հիվանդներից 83-ը Շիրակից են
- Շիրակում կորոնավիրուսից մահվան ընդհանուր 17 դեպք է արձանագրվել
- Շիրակում կորոնավիրուսով վարակված 205 հիվանդ տանն են
- Շիրակում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ընդհանուր 11 դեպք
- Շիրակում կորոնավիրուսով վարակված 118 հիվանդ տանն են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները