Սայաթ Շիրինյան. Փաշինյանի կրիտիկական օրերը սկսում են, երբ Քոչարյանին կալանքից ազատում են
Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների թնջուկը բացահայտելու համար պետք է հասկանալ, թե ինչից է սկսվել այս ամենը։
«Ես ուզում եմ իրերն իրենց անուններով կոչել։ Մենք ունենք Սահմանադրության բռնաբար, որը արդեն որերորդ անգամ է Սահմանադրությունը բռնաբարում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ս. Շիրինյանը։
Նրա կարծիքով, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում միայնակ դատվել, ինքը փորձում է մարդկանց դարձնել հանցակից։
«Նիկոլ Փաշինյանն անցած տարիների ընթացքում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ է վաստակել։ Ի՞նչ կատարվեց։ Նրա կրիտիկական օրերը սկսում են, երբ նախագահ Քոչարյանին որևէ դատավոր համարձակվում է կալանքից ազատել։ Նախորդ անգամ էլ նույն վիճակը ստեղծվեց, այս անգամ էլ կիրակի օրով խմբակցության նիստ հրավիրվեց ու մի քանի ժամում փորձեցին սահմանադրական փոփոխություններ անել»,- կարծիք հայտնեց ոստիկանության նախկին աշխատակիցը։
Շիրինյանն ասաց, այդ ընթացքում խախտումների մասին արդեն խոսել են բազմաթիվ մարդիկ, լուրջ իրավաբաններ, մատնանշել հոդվածները, որոնք ոտնահարվել են իշխանությունների կողմից։
«Խորհրդարանը դարձել է մանկուրդների ԱԺ։ Նրանք հոգով ստրուկներ են, որոնք պատրաստ են կատարել իրենց ղեկավարի հանձնարարականներն ու հիշողություն չունեն։ Եվ ահա 89 մանկուրդ, իմանալով հետևանքները, գնացին այդ քայլի, կատարեցին խախտումներով սահմանադրական փոփոխություններ»,- ասաց նա։
Շիրինյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ի ՍԴ դիմելու նախաձեռնությանը չմիացավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վերջինի պատճառաբանությունները նա անընդունելի որակեց, կարծիք հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանը փորել է գերեզմանը», և կարող են այդ ստորագրություններն իր հետ այնտեղ տանել։
Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից այդ օրենքը ստորագրելուն, ապա Շիրինյանը համոզված է, դա եկավ ապացուցելու, որ Արմեն Սարգսյանը վախենում է Նիկոլ Փաշինյանից ու ՀՀ քաղաքացիություն չունի։
Հարակից հրապարակումներ`
- Ամրամ Մակինյան. Այ հիմա Հայաստանում իրականում սահմանադրական ճգնաժամ է
- ԵԺԿ. Ափսոսում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Սահմանադրական փոփոխությունների ընդունման կապակցությամբ
- Բուքիքիո. Ցավում եմ՝ Սահմանադրական փոփոխությունները չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներին
- Արա Սահակյան. Երկգլխանի հիդրան ոտնահարել է Սահմանադրության պահանջը
- Ակցիա ՍԴ դիմաց. Սահմանադրական դատարանը զավթված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին