Քիմ Քարդաշյանը դարձել է դոլարային միլիարդատեր
«Քարդաշյանների ընտանիք» ամերիկյան ռեալիթի շոուի մասնակից և ձեռնարկատեր Քիմ Քրդաշյան-Ուեստը դարձել է դոլարային միլիարդատեր կոսմետիկա արտադրող սեփական բրենդի շնորհիվ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է TMZ պորտալը։
Նշվում է, որ նա 200 միլիոն դոլարով վաճառել է KKW Beauty արանքանիշի 20 տոկոսը ֆրանկո-ամերիկյան Coty կոսմետիկական հսկային։ Այդպիսով, Coty-ին Քարդաշյանի բրենդն ամբողջութամբ գնահատել է 1 միլիարդ դոլար։
«Coty-ի հետ երկարատև գործընկերությունը թույլ կտա ինձ ավելի շատ նոր և հետաքրքիր ապրանքներ արտադրել, որպեսզի դրանք վաճառեմ ամբողջ աշխարհում», - մեկնաբանել է Քարդաշյանը:
Լրագրողները հավելում են, որ Քարդաշյանը վաճառել է իր ընկերության միայն մեկ հինգերորդը, այդ իսկ պատճառով նա մնում է բրենդի գլխավոր ղեկավարն ու ապագայում կընտրի դրա ռազմավարությունը։ Բացի այդ, նշվում է, որ Քարդաշյանն ու նրա թիմը նախքան Coty-ի հետ պայմանագրի կնքումը մի քանի ամիս քննարկում էին մանրամասները։
KKW Beauty կոսմետիկական բրենդը հիմնադրվել է 2017 թվականին։ Հայտնի է, որ վաճառքի առաջին օրը ապրանքանիշի եկամուտը կազմել է 14 միլիոն դոլար։