Փոխնախարար. Ծնելիության իմաստով գյուղական բնակավայրերում ավելի վատթար վիճակ է
«Ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող գործոնները բազմաբնույթ են, բազմապիսի։ Իհարկե, այդ գործոնների շարքում իրենց ուրույն տեղն ունեն նաև անձի, ընտանիքի սոցիալական պաշտպանվածության մակարդակը»,-ասուլիսում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։
Նրա խոսքով, 2017 թ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պատվերով կատարած մի ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել անձանց վերարտադրողական վարքագծի վրա ազդող այն հիմնական գործոնները, որոնք շահառուների տեսակետից ունեին պետական միջամտության կարիք։ Փոխնախարարն ասաց, որ առաջին հորիզոնականում աշխատանքն էր, հավատն ապագայի նկատմամբ, երկրորդ և երրորդ տեղերում էին բնակարանային ապահովության հետ կապված ու այլ սոցիալական անպաշտպանվածության որոշակի խնդիրները։
«Վարչապետի ղեկավարությամբ գործում է ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ, որի շրջանակում ծավալված քննարկումների արդյունքում մշակվել է մի քանի ուղղություն»,- նշեց Ս. Սաիյանը։
Նա հիշեցրեց, որ հուլիսի 1-ից բարձրանում է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում. այսօր կազմող համապատասխանաբար 50 հազար և 150 հազար դրամների փոխարեն կկազմի առաջին և երկրորդ երեխաների դեպքում 300 հազար դրամ։ Ս. Սաիյանն ասաց, որ հուլիսի 1-ից մեկնարկելու են նաև բնակարանային ապահովության աջակցության ծրագրեր։
Փոխնախարարի խոսքով, ուսումնասիրությունները փաստում են, որ ժողովրդագրական իրավիճակի հիմնական ցուցանիշների անկումը շատ ավելի արտահայտված է գյուղական բնակավայրերում. «Օրինակ, 1000 անձի հաշվով ծնունդների քանակով եթե 1992 թվականին այդ ցուցանիշը քաղաքում կազմել է 18,1, գյուղական բնակավայրերում՝ 23,8, ապա 2018 թվականին այդ ցուցանիշը քաղաքում կազմում է 12,8, գյուղում՝ 11,5, այսինքն գյուղական բնակավայրում ցուցանիշի անկումը շատ ավելի ահագնացող է։ Մի իրավիճակ է, երբ ծնելիության իմաստով գյուղում ավելի վատթար վիճակ է, քան քաղաքում։ Սովորաբար հակառակն է լինում։
Եթե 1990 թվականին գյուղում ծնելիության գումարային գործակիցը կազմել է 3,2, ապա այսօր 1,5։ Կրկնակի ավելի անկում է ապրել, քաղաքում»։
Փոխնախարարն ասաց, որ ժողովրդագրական խնդիրը գյուղական բնակավայրերում անհամեմատ ավելի սուր է, անհրաժեշտ է նախ և առաջ թիրախավորել հենց գյուղերը։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղում բնակվող ծնողը երեխայի խնամքի նպաստ կստանա, եթե պարտադիր պայմանները պահպանված լինեն
- Իշխան Սաղաթելյան. Այսօրվա դրվագային մոտեցմամբ անհնար է լուծել ժողովրդագրական խնդիրները
- Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները կիրագործվեն 2020թ-ի առաջին կիսամյակից
- Տնտեսական զարգացման քաղաքականությունը պետք է նպաստի ժողովրդագրական վիճակի փոփոխությանը. Փաշինյան
- Ժողովրդագրական խնդիրների լուծման համար Փաշինյանը իր և Մարուքյանի ընտանիքը օրինակ բերեց
- Ահազանգ. Ժողովրդագրական ցուցանիշները մտահոգիչ են ու անբարենապստ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում