ՀՀ է վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի
Մարտի 15-ից մինչ այժմ պարետատան ու արտաքին գործերի նախարարության ջանքերով շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
2200-ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ, ինչպես նաև վարված բանակցությունների արդյունքում կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է. ԱՄՆ-ից մինչև Թուրքիա, Հնդկաստանից մինչև Ռուսաստան:
Իսկ ընդհանուր առմամբ պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի:
Պարետատան կազմակերպած չորս հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ:
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանից դեպի Երևան հունիսի 24-ին կկայանա չարտերային չվերթ
- Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա չորս օրվա չվերթների մասին տեղեկատվություն
- Հատուկ չվերթով ռուսաստանցի բժիշկներ կգան Հայաստան
- Հունիսի 23-ին կկայանա Երևան-Կալուգա-Երևան չվերթ
- Առաջիկա չվերթները
- Առաջիկա օրերին դեպի Հայաստան մի քանի չվերթներ կիրականացվեն
- Հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացի
- «Արմենիա»-ն նախատեսում է Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ իրականացնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին